Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Մեր ինֆորմացիոն դաշտի պղտորությունը գավառական բնույթ ունի

Մեր ինֆորմացիոն դաշտի պղտորությունը գավառական բնույթ ունի
28.11.2024 | 15:08

Ժողովրդի կենսունակության ու լրջության մասին վկայող հանգամանքներից մեկը նրա ինֆորմացիոն դաշտի որակն է։

Պրակտիկան ցույց է տալիս, որ մեզ մոտ այդ որակի բնութագրման համար մանկապարտեզ բառի փոխարեն ավելի հարմար է օգտագործել մեծապարտեզ բառը, քանի որ փաստացի որևէ մանուկ չի մասնակցում այդ անլուրջ մրցավազքին։

Մեր կողմից գեներացվող աննպատակ ինֆորմացիոն պղտոր հեղեղը ավելի շուտ սահադաշտի է նման՝ պրոբլեմների մակերեսով սահելու և շատ հաճախ էլ սոթ տալու ու ընկնելու իմաստով։

Բա այս ամեն ինչի միջի հատուկենտ որակյալ մտքերի պիտանիությանը չափող տգետ դատավորների բազմությունը։

Ինքնավստահ անտեղյակների երկիր իմ Հայսատանը։

Հ․Գ․ Որ ասենք աշխարհի մակարդակով ինֆորմացիոն դաշտը պակաս պղտոր է, քան մեզ մոտ, սուտ կլինի, բայց, այնուամենայնիվ, մեր ինֆորմացիոն դաշտի պղտորությունը ավելի շոտ գավառական բնույթ ունի, ի տարբերություն շատ ավելի բարձր մակարդակի մոլորակային ինֆորմացիոն պղտորության, որն ունի հստակ ու կասկածելի նպատակներ, լավ ֆինանսավորվում է և կառավարվում է խելոք կամ թվացյալ խելոք մարդկանց կողմից։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3050

Մեկնաբանություններ